Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գիտնականները սովորել են «կարդալ համային մտքերը». 1in.am

Գիտնականները սովորել են «կարդալ համային մտքերը». 1in.am

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ինչ միջոցով է ուղեղում տեղի ունենում սննդի համային ազդանշանների կոդավորումը, և սովորել են հաշվարկել դրանք, փոխանցում է RIA Novosti-ն: Կենսաբանները պնդում են, որ դա կօգնի հասկանալ, թե ինչպես են սննդի համային հատկանիշները և դրա հետ կապված զգացողություններն ազդում վարքագծի վրա:

 

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, թե մարդու նյարդային համակարգը համերն ընկալում և երկու փուլով է գնահատում:

 

Առաջին փուլում որոշվում է համի բազային տիպը, մասնավորապես՝ արդյո՞ք սնունդը թթու, քաղցր, դառը, աղի կամ «մսային» է: Ուղեղում այս գործընթացն ակնթարթորեն է կատարվում: Նման բոլոր հատկանիշները, այդ թվում նաև համի ուժը, ավելի ուշ են կոդավորվում հաջորդ 1,5 վայրկյանների ընթացքում:

 

Ամենից արագ ուղեղը ճանաչում է դառը կամ աղի համերը, իսկ ավելի երկար՝ քաղցր համը: Առայժմ գիտնականները չգիտեն, թե ինչի հետ են կապված այս տարբերությունները:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ